Միջկուսակցան շտաբը մտադիր է դիմել ՍԴ քվեարկածների ցուցակի հրապարակման թույլտվության համար

Միջկուսակցան շտաբը  մտադիր է դիմել ՍԴ քվեարկածների ցուցակի հրապարակման թույլտվության համար

PanARMENIAN.Net - Ընտրախախտումների դեմ պայքարի միասնական միջկուսակցական շտաբը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան, խնդրելով ոչ սահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի կետը, որն արգելում է հրապարակել ընտրություններում քվեարկած անձանց ցուցակը: Այդ մասին հայտարարվել է այսօր առավոտյան միջկուսակցական շտաբի նիստում, հաղորդել է Հայաստանի Քաղաքագետների միության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը:

Օրենսդրության համաձայն, Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորների ստորագրությունը, և «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ ԲՀԿ շուրջ 20 պատգամավորներ պատրաստ են իրենց ստորագրությունը դնել ուղերձի տակ:

Շտաբում ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «տեխնիկական պատճառներով» չի մասնակցել այսօրվա նիստին, ինչպես հաղորդել է Հմայակ Հովհաննիսյանը, ուստի անհայտ է, թե ՀՅԴ որքան պատգամավորներ են պատրաստ իրենց ստորագրությունը դնել այդ ուղերձի տակ:

Միջկուսակցական շտաբում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը նշել է, որ ՀԱԿ-ն աջակցում է այդ նախաձեռնությանը, սակայն, ցավոք, չի կարող ստորագրել ուղերձի տակ, քանի որ ներկայացված չէ խորհրդարանում:

Իր հերթին «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարել է մամլո ասուլիսում, որ իրենց կուսակցության պատգամավորները նույնպես պատրաստ են իրենց ստորագրությունը դնել ուղերձի տակ:

Հմայակ Հովհաննիսյանը հավաստիացրել է հավաքվածներին, որ ստորագրությունների անհրաժեշտ քանակ հավաքելու հարցը լուծվելու է, և Սահմանադրական դատարանը քննարկելու է այն արագացված կարգով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---