Հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերող օրենքները շատ լավն են, բայց չեն գործում

PanARMENIAN.Net - Հայաստանում կա 170 հազար հաշմանդամություն ունեցող մարդ, սակայն նրանք չունեն իրենց ներկայացուցիչը խորհրդարանում, այդ պատճառով էլ նրանց իրավունքներն անտեսվում ու ոտնահարվում են: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր այս մասին ասաց «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ-ի նախագահ Արման Մուշեղյանը, որը ներկայացրել է իր թեկնածությունը ԱԺ 2012 ընտրություններին «Ժառանգության» համամասնական ցուցակով՝ որպես անկուսակցական:

Ըստ նրա` հաշմանդամների իրավունքների մասին սկսում են խոսել միայն այն ժամանակ, երբ գալիս են հերթական ընտրությունները. «Պետք է հաշվի առնել, որ մինչև ընտրատեղամաս լինելը տվյալ վայրերը հասարակական, սոցիալական նշանակության այլ վայրեր են, որոնցից պետք է օգտվեն նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ: Եթե մարդը հնարավորություն չունի տնից դուրս գալու, ինչ նշանակություն ունի արդեն՝ մատչելի են ընտրատեղամասերը, թե` ոչ»:

«Օգնություն և իրավունք» ՀԿ նախագահ Մհեր Վասիլյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցող մարդկան վերաբերող մեր օրենքները շատ լավն են, ուղղակի խնդիրը այն է, որ դրանք չեն գործում. «Եթե բոլոր ընդունված օրենքները գործեն, հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների 90 տոկոսը կլուծվի»,- ասաց նա»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---