Տիգրան Բալայան. ԵՄ պաշտոնական դիրքորոշումը եղել և մնում է հետևյալը`աջակցել ԵԱՀԿ ՄԽ մոտեցումներին

Տիգրան Բալայան. ԵՄ պաշտոնական դիրքորոշումը եղել և մնում է հետևյալը`աջակցել ԵԱՀԿ ՄԽ մոտեցումներին

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչպիսին է ՀՀ ԱԳՆ գնահատականը Եվրոպական խորհրդարանի` Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ կայացրած որոշումների վերաբերյալ, ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Տիգրան Բալայանը պատասխանել է, որ որոշմանն արձագանքել են այն խորհրդարանական ուժերը, որոնք տարբեր ձևաչափերում համագործակցում են Եվրախորհրդարանի հետ: Ըստ նրա, Եվրախորհրդարանը նախկինում էլ ԵՄ գործադիր մարմիններին խորհրդատվական բնույթի առաջարկութուններ պարունակող բանաձևեր է ընդունել: ԵՄ պաշտոնական դիրքորոշումը եղել և մնում է հետևյալը`աջակցել ԵԱՀԿ ՄԽ մոտեցումներին: Այն բազմիցս արտահայտվել է Եվրոպական Միության նախագահի, արտաքին և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցչի կողմից: Այդ մոտեցումը համընկնում է Հայաստանի հետաքրքրությունների և հայացքների հետ:

Ապրիլի 18-ին Եվրախորհրդարանը 2 բանաձև է ընդունել` Հայաստանի և Ադրբեջանի հետ ասոցատիվ համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների համատեքստում: Եվրախորհրդարանի բանաձևերում գերակայում են Արևելյան համագործակցության հիմնական արժեքներ, հատկապես` ԼՂՀ հակամարտության կարգավորման հավասարակշռված և ժողովրդավարության հաստատման գործընթացների վերաբերյալ: Զեկույցը բարենպաստ է Հայաստանի համար, սակայն հիշեցնում է նաև, որ դեռ կան իրականացվելիք պայմաններ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---