Սկանդալ Թուրքիայի խորհրդարանում. Թուրք պատգամավորը հրապարակավ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Սկանդալ Թուրքիայի խորհրդարանում. Թուրք պատգամավորը հրապարակավ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - «1915թ. մեծ կոտորած է տեղի ունեցել և այն բոլոր լեզուներով կոչում են «ցեղասպանություն»,-հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ Սիրի Սուրեյ Օնդերը: Թուրք պատգամավորը, ըստ Radikal-ի, հայտարարել է, որ ապրիլի 24-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառմանը: Նա նաև քննադատել է նրանց, ով ասում է, թե թուրքերի նախնիները նման բան չեն արել:

Ըստ թուրք պատգամավորի, նման տառապանքները ոչնչով չես հատուցի, խոսքը գնում է մարդկության դեմ ոճրագործության մասին, որը ոչ մի գումարով չես հատուցի: Օնդերը մեղադրել է իրավիճակը սեփական շահերից ելնելով օգտագործող ուժերին և առաջարկել է խոստովանել իրողությունն ու կիսել հայերի ցավը:

Օնդերը նաև նշել է, որ «Ժողովրդական դեմոկրատական կոնգրեսի» պատգամավորների հետ մտադիր է առաջարկել Թուրքիայի խորհրդարանին ապրիլի 24-ը հայտարարել հայ ժողովրդի ցավն ու վիշտը կիսելու օր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---