Դնեպրոպետրովսկի ահաբեկչությունների տուժածների թվում հայեր չկան (վիդեո)

Դնեպրոպետրովսկի ահաբեկչությունների տուժածների թվում հայեր չկան

PanARMENIAN.Net - Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած պայթյունների արդյունքում հայեր չեն տուժել: Այս մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը` հղելով Ուկրաինայում ՀՀ դեսպանատան տրամադրած տեղեկությունը:

Ապրիլի 27-ին Դնեպրոպետրովսկում պաշտոնապես հաստատված 4 պայթյունների արդյունքում 27 մարդ է տուժել: Ընդ որում, գերատեսչությունում պաշտոնապես հաստատել են միայն 4 պայթյունների մասին տեղեկությունը: ԶԼՄ-ների տարածած ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, մի ավելի շատ պայթյուններ են իրականացվել: «Կոմսոմոլսկայա պրավդան Ուկրաինայում» գրում է, որ քաղաքում լուրեր կան մի քանի զոհվածների մասին: Պաշտոնապես դրանք չեն հաստատվել:

Առաջին պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ տրամվայի կանգառում: Պայթել է աղբարկղում եղած պայթուցիկ սարքը:

Դրան հաջորդել է պայթյունը «Ռոդինա» կինոթատրոնի մոտ, այնուհետև տեղական այգու շրջանում, իսկ չորրոդը նույնպես տրամվայի կանգառից ոչ հեռու: Քաղաքի բնակիչները խուճապի են մատնվել: ՌԲԿ-Ուկրաինան հայտնել է, որ քաղաքում խափանվել է բջջային կապը: Տեղի ունեցածը որակավորվում է որպես ահաբեկչություն:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---