Լևոն Արոնյան. Հինգերորդ պարտիան Կրամնիկի հետ բավականին հանդարտ էր ընթանում

Լևոն Արոնյան. Հինգերորդ պարտիան Կրամնիկի հետ բավականին հանդարտ էր ընթանում

PanARMENIAN.Net - Ցյուրիխում ընթացող Լևոն Արոնյանի և Վլադիմիր Կրամնիկի մրցախաղի հինգերորդ պարտիան ոչ ոքի ավարտվեց: Խաղից հետո հայ գրոսմայստերն ասաց, որ պարտիան բավականին հանդարտ էր ընդանում և նրան մնում էր միայն մի փոքր ուշադիր լինել:

«Ինձ թվաց, որ կարելի է բարդացնել պարտիան ցայտնոտով: Հաշվի առնելով, որ այստեղ սպիտակներով ինձ մոտ դեռևս այնքան էլ չի ստացվում խնդիրներ ստեղծել Վլադիմիրի համար: Ես մտածեցի, որ պետք է օգտագործել բարդացնելու հնարավորությունն ու ինչ-որ բան քամել դրանից: Անշուշտ, ես կարող էի տհաճություններ ստանալ, բայց մի կերպ հարթվեց»,-Արոնյանի խոսքն է մեջբերում chess-news.ru-ն:

Վերջին տուրից առաջ հաշիվը հավասար է՝ 2,5:2,5: Վճռորոշ պարտիան տեղի կունենա ապրիլի 28-ին Երևանի ժամանակով 15:00-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---