ԱՅՍՕՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայում կկայանան Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունները: Վլադիմիր Պուտինը եւ Ռոբերտ Քոչարյանը կքննարկեն երկու երկրների քաղաքական եւ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան աղբյուրները, ակնկալվում է, որ կշոշափվեն նաեւ ահաբեկչությանն առնչվող հարցեր եւ կքննարկվի Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Հիշեցնենք, որ Ռ.Քոչարյանը հինգշաբթի օրը Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել աշխատանքային այցով: Հանդիպման նախօրեին Ռուսաստանի նախագահի աշխատակազմում նշել են երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման մեջ դրական առաջաընթացը: Մասնավորապես, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը միայն անցյալ տարի ավելացել է 35 տոկոսով: Կրեմլում գտնում են, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ քաղաքական եւ տնտեսական համագործակցության հետագա ընդլայման համար կա ամուր իրավական բազա: Դա` Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագիրն է եւ 21-րդ դարում դաշնակցական փոխգործակցության մասին հռչակագիրը:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---