28 ապրիլի 2012 - 12:05 AMT
The Gallup. Հայերը ցուցաբերում են ընգծված եվրոպական կողմնորոշում

Հայակական սոցիոլոգիական ասոցիացիան և The Gallup Organization-ի կողմից իրականացված երկրորդ և վերջնական համապետական ներկայացուցչական հանրային կարծիքի հարցումն անցկացվել է 2012-ի ապրիլի 16-ից 22-ը:

ՀՍԱ ներկայացուցիչ, դոկտոր Գևորգ Պողոսյանը մեկնաբանել է հարցման արդյունքները. «Երկրորդ հարցման արդյունքները հաստատեցին, որ հայ ժողովուրդը ցուցաբերում է ընգծված եվրոպական կողմնորոշում, և հարցվածների 69%-ը նշել է, որ Հայաստանն ապագայում պետք է անդամակցի Եվրոպական միությանը: Միաժամանակ մեր ժողովուրդը ցանկանում է զարգացնել լավ հարաբերություններ և համագործակցություն ԱՊՀ գործընկերների հետ (հարցվածների 80%-ը ցանկանում է, որ Հայաստանը մնա ԱՊՀ կազմում)»:

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության համար ամենակարևորը շարունակում են մնալ սոցիալ- տնտեսական խնդիրները, որոնցից առաջնայինը աշխատատեղերն ու կյանքի պայմաններն են:

«Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրման ընդգրկուն ծրագիր: Ուսումնասիրության նպատակն է բացահայտել և վերլուծել Հայաստանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները և կարծիքները, հետևել 2012-ի խորհրդարանի և 2013-ինախագահի ընտրությունների ընտրական նախասիրությունների դինամիկային: Ծրագիրը իրականացնում են Հայակական Սոցիոլոգիական Ասոցիացիան և The GallupOrganization-ը, 2012-ի ապրիլից մինչև 2013-ի փետրվար: ԱՌԱՋԻՆ համապետական ներկայացուցչական հանրային կարծիքի հարցումն անցկացվել է 2012-ի ապրիլի 4-ից 10-ը, իսկ արդյունքները ներկայացվել են ապրիլի 17-ին:

Ծրագիրն իրականացնում է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը՝ Baltic Surveys /The Gallup Organization-ի և ՀՍԱ-ի հետ համատեղ, քանի որ Gallup-ը համաշխարհային հեղինակավոր և ճանաչված ընկերություն է և Baltic Surveys/The Gallup Organization-նը ամենափորձառուն է, որը Հայաստանում աշխատում է 2005-ից մինչև այսօր` ՀՍԱ-ի հետ իրականացնելով 13 ծրագիր: