Անհայտ անձինք խոչընդոտել են ՀԱԿ թեկնածուներ Վիոլետա Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին28 ապրիլի 2012 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին՝ ժամը 17.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել ՀԱԿ թիվ 13 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Վիոլետա Պետրոսյանը և հայտնել, որ ժամը 14.20-ի սահմաններում, Մ. Խորենացու փողոցի թիվ 229 հասցեի մոտակայքում, քարոզարշավի ժամանակ, անհայտ անձինք իրենց խոչընդոտել են: Ոստիկանությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Վ. Պետրոսյանը հայտնել է, որ բնակիչներին քարոզչական նյութեր տրամադրելու ժամանակ իրեն են մոտեցել միջին տարիքի 7-8 տղամարդիկ և գոռգոռալով պահանջել հեռանալ, ինչի պատճառով քարոզարշավը դադարեցվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Նույն օրը՝ ժամը 18.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը և հայտնել, որ ապրիլի 27-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 մանկապարտեզում, ԿԸՀ թիվ 7 ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ, ընդհատել են իր ելույթը, ինչով խոչընդոտել են ԱԺ պատգամավորության թեկնածուի իր լիազորությունների իրականացմանը: Երկու դեպքերով էլ կատարվում է հետաքննություն: Ուշագրավ Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից Ամենաընթերցվողը բաժնում | Անի Սամսոնյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Նա նաև հայտնել է, որ քաղաքական գործունեությունը շարունակելու է «Ոսկե ծիրանի» լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Երևանում մեկնարկում է հայ–ամերիկյան համաժողովը․ Կմասնակցի Պետքարտուղարի տեղակալը Համաժողովը, որ առաջին է իր տեսակի մեջ, կմիավորի ԱՄՆ-ի և Հայաստանի քաղաքապետներին, ինչպես նաև նահանգների ղեկավարներին Գրիգորյանն ու Սալիվանը խոսել են ՀՀ պաշտպանական կարողություններին աջակցելուց Հանիպմանն անդրադարձ է եղել նաև օրակարգային այլ հարցերի |