28 ապրիլի 2012 - 15:04 AMT
Beeline-ի «Գարնանային ոգեշնչանք» վիճակախաղի հաղթողը ավտոմեքենա է շահել

«ԱրմենՏել» ընկերության Beeline «Գարնանային ոգեշնչանք» վիճակախաղի հաղթողը ստացավ մեքենա: Այսօր պարգևատրման պաշտոնական արարողության ժամանակ «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն «Գարնանային ոգեշնչանք» վիճակախաղի հաղթող Ա. Ջանջուղազյանին հանձնեց Chevrolet New Aveo ավտոմեքենայի բանալիները: Շնորհավորելով վիճակախաղի հաղթողին նա ասաց. «ԱրմենՏել» ընկերության անունից մաղթում եմ, որ մեր այս նվերը Ձեր ընտանիքի կյանքը դարձնի ավելի վառ և պարգևի ուրախ տպավորություններ»:

«Գարնանային ոգեշնչանք» վիճակախաղն իրականացվում էր ընկերության կողմից կանխվճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար այս: Օգտվելով Beeline բջջային կապի ծառայություններից և լիցքավորելով բջջային հեռախոսի հաշվեկշիռը բաժանորդները հնարավորություն էին ստանում շահել ավտոմեքենա:

Նշենք, որ վիճակախաղին մասնակցում էին այն բաժանորդներ, ովքեր գրանցվել էին «Գարնանային ոգեշնչանք» վիճակախաղին և դրա անցկացման ժամանակահատվածում լիցքավորել բջջային հեռախոսի հաշվեկշիռը 20.000 և ավելի դրամի չափով: