Նյու Յորքում և Նյու Ջերսիում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին

Նյու Յորքում և Նյու Ջերսիում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին

PanARMENIAN.Net - Ապրիլյան օրերին Նյու Յորքի, Նյու Ջերսիի նահանգներում անցկացվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցել են ԱՄՆ կոնգրեսի, քաղաքապետարանների, նահանգային ու շրջանային խորհուրդների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչները, տվյալ բնագավառում ուսումնասիրություններ կատարող գիտնականներ, ուսանողներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը վերապրողների սերունդները:

Միջոցառումների շարքը սկսվել է ապրիլի 3-26-ը Նյու Ջերսի նահանգի Բերգեն համալսարանի ցուցասրահում հայաստանաբնակ և սփյուռքահայ ժամանակակից արվեստագետների գործերի ներկայացմամբ: Ցուցահանդեսը կրում էր «Ճեղքված պատմություն և վերականգնված ինքնություն» խորագիրը: Ապրիլի 12-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում ՀՀ մշտական ներկայացուցչության հովանավորությամբ կազմակերպել էին «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով քննարկումներ: Ապրիլի 22-ին և 24-ին Նյու Յորքի Ս. Վարդան տաճարում տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություններ, հավաքներ, իսկ ապրիլ 27-ին Ս. Լուսավորիչ եկեղեցում անցկացվել է հոգևոր համերգ` նվիրված Մեծ եղեռնի 97-րդ տարելիցին: Միջոցառումներին մասնակցել ու ելույթներով հանդես է եկել նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը:

Նյու Յորքի համալսարաններում հայ ուսանողական խմբերի նախաձեռնությամբ նույնպես կազմակերպվել են հուշ երեկոներ, ֆիլմերի ցուցադրություններ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---