ԵՄ երկրների քաղաքական գործիչները մտադիր են EURO-2012-ի ժամանակ հրաժարվել այցերից Ուկրաինա30 ապրիլի 2012 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության երկրների ազդեցիկ քաղաքական գործիչները մտադիր են ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության ժամանակ հրաժարվել այցերից Ուկրաինա՝ բանտում նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հանդեպ կոպիտ վերաբերմունքի մասին պնդումների պատճառով: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ մտադիր չէ ամռանը մեկնել Ուկրաինա, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես դիտարկում է բոյկոտի հնարավորությունը: Մայիսի 11-12-ին ծրագրված այցը Ուկրաինա չեղյալ է հայտարարել նաև Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը, իսկ Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ուկրաինայի դեսպանին և պահանջել բացատրել Տիմոշենկոյի հետ կատարվածը: Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտնել է, որ հանդիպումների բոյկոտը «սառը պատերազմի մեթոդների» կրկնություն է: 1980 թվականին արևմտյան երկրները բոյկոտեցին Օլիմպիադան Խորհրդային Միությունում, որի մասն էր կազմում Ուկրաինան` ի նշան Աֆղանստան խորհրդային ներխուժման դեմ բողոքի: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |