Ահմադինեջադը հայ-իրանական սահմանին ազատ առևտրի մասին

Ահմադինեջադը հայ-իրանական սահմանին ազատ առևտրի մասին

PanARMENIAN.Net - Այցով Թեհրանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտնել է. «Պետք է պատրաստվեն անհրաժեշտ փաստաթղթերը իրանա-հայկական սահմանին ազատ առևտրի համար»:

Իրանի նախագահի խոսքով` երկրների միջև գոյություն ունեն ջերմ, խորը և պատմական կապեր: «Անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանը զարգացրել է հարաբերությունները Իրանի հետ, իրականացվել են խոշոր համատեղ նախագծեր: Իրանի և Հայաստանի միջև սահմանին ազատ առևտրի կարգավորման համար պաշտոնական անձինք պետք է պատրաստեն անհրաժեշտ պայմանները: Դա օգուտ կբերի երկրների միջև կապերի առավել ամրապնդմանը»,- ասել է Ահմադինեջադը:

Partner news
 Ուշագրավ
Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ գործընթացը հետաձգել են 2 տարով, իսկ պատճառը ֆինանսական միջոցներն օպտիմալ կառավարելու խնդիրն է
ԿԲ. Հայաստանի ֆինանսական հատվածն առաջին անգամը չէ, որ ընդառաջում է վարկառուներին
Գագիկ Մակարյան. Իսկ ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը
Սնդդամթերքի անվտանգության ապահովումը ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու գլխավոր պայմաններից է
Partner news