Հայաստանում սկսել է գործել ICES դիտորդների առաքելության շտաբը

Հայաստանում սկսել է գործել ICES դիտորդների առաքելության շտաբը

PanARMENIAN.Net - Մայիսի 1-ին սկսել է գործել Ընտրակարգերի միջազգային փորձաքննական կենտրոնի (ICES)՝ ICES, դիտորդների կենտրոնակայանը, ասվում է առաքելության հաղորդագրության մեջ: Առաքելության կազմում են 20 անկախ փորձագետներ, որոնք ներկայացնում են ԵՄ երկրները, ԱՄՆ-ն ու Իսրայելը, իսկ շտաբը գտնվում է Congress-Hotel հյուրանոցում՝ Իտալական փ., 1 հացեում:

Մայիսի 4-ին տեղի կունենա ICES ներկայացուցիչների մամլո ասուլիսը առաքելության միջանկյալ զեկույցի նյութերով՝ «ՀՀ ԸՕ և ընտրակարգի վերլուծություն, ԿԸՀ աշխատանքի վերլուծություն և հայկական էլեկտրոնային ԶԼՄ-ների գործունեությունը» թեմայով: Ընտրակարգերի միջազգային փորձաքննական կենտրոնը (ICES)՝ ICES-ը ոչ կառավարական հասարակական կազմակերպություն է, որ ստեղծվել է 2005թ. մի խումբ բարձրակարգ մասնագետների կողմից ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Գերմանիայից ու Իսրայելից:

Առաքելության ղեկավարն է ICES նախագահ, Քնեսեթի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի:

Partner news
 Ուշագրավ
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին
«Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա
Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը
«Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա
Partner news