Հայաստանի և Իրանի արտգործնախարարությունները Թեհրանում համատեղ խորհրդատվություններ են անցկացրել 2 մայիսի 2012 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 1-2-ին Թեհրանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական հարցերի շուրջ խորհրդատվությունների համատեղ 8-րդ նիստը: Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել յոթերորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը և գոհունակությամբ նշել հյուպատոսական, դատական և իրավական ոլորտներում համագործակցության դրական տեղաշարժի մասին: Դրական է գնահատվել նաև Նուրդուզ-Մեղրի սահմանակետում համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների փոխադարձ հանդիպումների կապակցությամբ, իրենց օժանդակությունն են հայտնել երկու երկրներում թմրանյութերի տարածումը կանխարգելող համապատասխան մարմինների համագործակցության ընդլայնման առնչությամբ: Համատեղ նիստի ավարտին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը և ԻԻՀ ԱԳՆ հյուպատոսական գլխավոր վարչության պետ Սեյյեդ Հոսեյն Միր Ֆախխարը ստորագրել են համապատասխան Փոխըմբռնման հուշագիր: Կողմերը պայմանավորվել են հյուպատոսական հարցերի շուրջ խորհրդատվությունների համատեղ 9-րդ նիստը գումարել Երևանում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |