ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՀԱՆՑԱԳՈՐԾ ԽՈՒՄԲ, ՈՐԸ ԶԲԱՂՎՈՒՄ ԷՐ «ՀԱՅԿԱԿԱՆ» ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՄԲ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ձերբակալվել է արտասահման արտագաղթել ցանկացող ադրբեջանիցիների համար «հայկական» անձնագրեր պատրաստող հանցագործ խումբ: Ինչպես ադրբեջանական ազգային հեռուստատեսությանն է հայտարարել տեղի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ներկայացուցիչը, 5000 դոլար գումարի դիմաց Սումգայիթի երեք բնակիչներ զբաղվել են ազերիների համար հայկական ծագում ունեցող մարդկանց անվամբ անձնագրեր պատրաստելով: Հետագայում այդ անձնագրերի «տերերը» օգտագործել են դրանք արտասահմանում փախստականի կարգավիճակ ստանալու համար` հայտարարելով, որ չեն կարող ապրել Ադրբեջանում ազգային պատկանելության համար հետապնդումների պատճառով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---