Պիսկորսկի. Գերտերություններին ձեռնտու են ցանկացած հակամարտություններ, և արցախյանը բացառություն չէ

Պիսկորսկի. Գերտերություններին ձեռնտու են ցանկացած հակամարտություններ, և արցախյանը բացառություն չէ

PanARMENIAN.Net - Գոյություն ունեն աշխարհաքաղաքական շրջանակներ, որոնց ձեռնտու չէ ԼՂՀ ճանաչումը` որպես անկախ պետություն: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի տնօրեն Մատեուշ Պիսկորսկին, աշխարհաքաղաքական խաղացողներին ձեռնտու են ցանկացած հակամարտություններ, և արցախյանը բացառություն չէ: «Հակամարտությունների առկայությունը շատ լավ մեթոդ է կողմերի վրա ճնշում գործադրելու համար: Սակայն ԼՂՀ` որպես անկախ պետության ապագան ունի շանս. դա հայկական սփյուռքն է, որը Հայոց ցեղասպանության ճանաչմանն է հասել մի շարք երկրներում : Նույնպիսի մարտավարությունը կարող է արդյունք տալ նաև ԼՂՀ դեպքում, բայց դա երկար գործընթաց է»,- նշել է Պիսկորսկին:

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ «Մեծ Մերձավոր Արևելք» նախագիծը կարող է լրջորեն բարդացնել իրադրությունը տարածաշրջանում, և դա կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: «Վտանգը կայանում է Իրանի ապակայունացման և «Մեծ Ադրբեջանի» ստեղծման մեջ: Բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ այդքան սարսափելի չէ: Պարզապես տարածաշրջանում հակամարտության մեջ են ԱՄՆ-ն իր դաշնակիցներով և Ռուսաստանն իր դաշնակիցներով: Հուսանք, որ այն բացահայտ դիմակայության չի վերածվի»,- ընդգծել է քաղաքագետը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---