Ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշար. Մուսա Մուրթազալիևը դուրս է եկել 1/8 եզրափակիչ 4 մայիսի 2012 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Վանթաա քաղաքում տեղի է ունենում ազատ ոճի ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարը: Մինչև 74 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մուսա Մուրթազալիևը 1/16 եզրափակչում հանդիպել է կորեացի Յուն-Սեոկ Լիին: Երեք մրցափուլերում նա 4:1 հաշվով հաղթանակ է տարել: 1/8 եզրափակչում նրա մրցակիցն է լինելու Էռնեստ Բոտխա (ՀԱՀ)-Մուրադ Գայդարով (Բելառուս) զույգի հաղթողը: Այսօր հանդես կգա նաև Արթուր Ալեքսանյանը (60կգ ք/կ), նա կհանդիպի Մանդախնարան Գանզորիգի (Մոնղոլիա) հետ, ինչպես նաև Էդգար Ենոքյանը (96կգ ք/կ) 1/16 եզրափակչում կհանդիպի Գերգելի Սանդոր Քիսսի հետ (Հունգարիա): Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրեր կստանան այն ըմբիշները, ովքեր դուրս կգան եզրափակիչ: Տվյալ պահին հայ ազատ ոճի ըմբիշներից օլիմպիական ուղեգրեր ունեն Միհրան Ջաբուրյանը (55կգ ք/կ), Դավիթ Սաֆարյանը (66կգ ք/կ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ ք/կ): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |