Մատեուշ Պիսկորսկի. ԱԺ ընտրությունների թափանցիկությունը համապատասխան մարմինների բարեխղճության արդյունքն է 7 մայիսի 2012 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների թափանցիկությունն այն հանգամանքի արդյունքն են, որ պատասխանատու մարմինները ստիպված չեն ինչ-որ բան թաքցնել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է լեհ դիտորդ Մատեուշ Պիսկորսկին: Նա օրինակ է բերել ընտրատեղամասերում տեղակայված դիտորդական տեսախցիկները: Միաժամանակ Պիսկորսկին հավելել է, որ ԱՊՀ երկրների թվում Հայաստանն ամենազարգացած կուսակցական համակարգն ունի և ընտրակարգը համապատասխանում է Կենտրոնական Եվրոպայի երկրներին: Դիտորդը նաև առանձնացրել է քաղաքացիների ակտիվությունը, որոնք եկել են կատարելու իրենց քաղաքացիական պարտքը, իսկ «դա արդեն իսկ վկայում է երկրում ժողովրդավարության մասին»: Իր հերթին դիտորդ Բարուխ Բեն Ներիան Իսրայելից հավելեց, որ «խորհրդարանական ընտրությունները Հայաստանում շատ հաջող էին»: Նա նաև նշեց ընտրողների ակտիվությունը, հայտնելով, որ երեկոյան ժամը 5-ին այն տեղամասերում, որտեղ եղել են դիտորդները, արդեն քվեարկել էր ընտրողների 60 տոկոսը: Ընտրակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի՝ ICES դիտորդական առաքելության կազմում են 20 անկախ փորձագետներ, որոնք ներկայացնում են ԵՄ 8 երկրներն, ԱՄՆ-ն ու Իսրայելը: Առաքելության ղեկավարն է ICES նախագահ Ալեքսանդր Ցինկերը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |