Մանվել Եղիազարյան. Շուշիի ազատագրման օրը պետք է համահայկական տոն դառնա 8 մայիսի 2012 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման օրը պետք է համահայկական տոն դառնա, ինչն այսօր չկա, հայտարարել է կամավորականների «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: «Այդ օրը պետք է շքերթների օր լինի, համաժողովրդական, համահայկական տոն, որպեսզի մարդիկ անհամբեր սպասեն այդ օրվան»,-ասել է նա: Ինչ վերաբերում է Շուշիի ազատագրման նշանակությանը Արցախյան պատերազմում, ապա, ըստ Եղիազարյանի, դա «խթան հանդիսացավ մեր հաղթանակների համար»: «Կարևորն այն է, որ հակառակորդը խուճապի մեջ ընկավ, իսկ մենք ավելի վստահ դարձանք»,-նշեց նա: Լրագրողի այն հարցին, թե արդյոք այսօր հայտնի են Շուշիի ազատագրման բոլոր մասնակիցները, Եղիազարյանը հեգնանքով նշել է, որ ըստ իր տեղեկությունների, քաղաքի ազատագրմանը մասնակցել է 1500 մարդ, սակայն պարգևներ են ստացել 3000-ը: 1992թ. մայիսի 8-9 իրականացվեց հայ ռազմարվեստի ամենափայլուն գործողություններից մեկը՝ ազատագրվեց Շուշի քաղաքը: Գործողությունը կրում էր «Հարսանիք լեռներում» անվանումը: Գործողությունը ղեկավարում էր լեգենդար Կոմանդոսը՝ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |