Հունիսի 15-ին Երևանում կմենարկի 5-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումը 8 մայիսի 2012 - 16:27 AMT PanARMENIAN.Net - «Smart Country- թվային լուծումներ նորարար տնտեսության համար» խորագիրը կրող ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումն այս տարի անցկացվելու է հունիսի 15-16 «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում: 5-րդ ամենամյա ֆորումի նպատակն է աջակցել ինովացիոն տնտեսության ստեղծմանը թվային լուծումների հիման վրա, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները: Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Միջոցառումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: «Համարում ենք, որ ֆորումը եզակի հարթակ է գործնական կապեր հաստատելու, նոր գործընկերներ, հաճախորդներ ներգրավելու համար: Այստեղ ՏՀՏ ոլորտի տեղական ընկերությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց նոր արտադրանքները, ծառայությունները, իսկ պոտենցիալ օգտագործողները գնահատելու` որքանով այդ առաջարկները կօգնեն բարելավել իրենց աշխատանքային գործընթացը, բարձրացնել տրամադրվող ծառայությունների որակն ու ավելացնել եկամուտները»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն իր խոսքում նշել է, որ համաժողովի թիրախային լսարանն այն հայկական բիզնեսն է, որը գործում է մրցակցային դաշտում և դուրս է մենաշնորհային շրջանակներից: «Սա արդիական միջոցառում է` նախատեսված խելացի ու առաջադեմ գործարարների համար, ովքեր ուզում են ապրել առաջատար երկրում: Որպեսզի մեր թիրախային լսարանն իր նպատակին հասնի, ԻՏՁՄ-ն ստեղծում է համապատասխան միջավայր` ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որտեղ տեխնոլոգիական արտադրանք և ծառայություններ առաջարկողները կարող են հանդիպել գործարար սպառողի հետ»,- ասել է Կարեն Վարդանյանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |