Զինված գրոհայինները Տրիպոլիում հարձակվել են Լիբիայի ժամանակավոր վարչապետի գրասենյակի վրա

Զինված գրոհայինները Տրիպոլիում հարձակվել են Լիբիայի ժամանակավոր վարչապետի գրասենյակի վրա

PanARMENIAN.Net - Լիբիայում զինված գրոհայինները Տրիպոլիում հարձակվել են ժամանակավոր վարչապետ Աբդել Ռահիմ ալ Կիբայի գրասենյակի վրա: Ինչպես հաղորդել են BBC-ի աշխատողին քաղաքական գործչի մամլո ծառայությունից, ներկա պահին շենքի ներսում կրակոցներ են հնչում:

Կառավարական շենքը շրջապատված է զենիթային հրանոթներով տասնյակ ավտոմեքենաներով: Համարվում է, որ հաձակվողները նախկին «հեղափոխականներ» են, ովքեր կառավարությունից պահանջում են դրամական վճարներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---