Սոնա Այվազյան. iDitord-ի գրանցած խախտումները ոստիկանությանը գրեթե չեն հետաքրքրում10 մայիսի 2012 - 14:11 AMT PanARMENIAN.Net - iDitord-ի գրանցած խախտումներից երկուսի հիման վրա ոստիկանությունը վարույթ է սկսել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մեդիափորձագետ, iDitord համացանցային հարթակի համակարգող Սամվել Մարտիրոսյանը: Մասնագետը հավելեց նաև, որ բացած վարույթների հստակ քանակը չգիտի, բայց անձամբ ինքը ոստիկանության կայքում երկուսն է տեսել: Ւսկ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն, iDitord.org հարթակի համակարգող Սոնա Այվազյանն էլ կարծիք հայտնեց, որ ոստիկանության հետաքրքրվածությունն ընտրախախտումների հարցում այդքան էլ մեծ չէ: «Վանաձորի ՀՀԿ շտաբում ընտրակաշառք բաժանելու ահազանգ էինք ստացել: Հայտնեցիքն ոստիկանությանն` այդ պահին նրանք ոչինչ չձեռնարկեցին: Այսօր միայն իմացանք, որ նրանց ներկայացուցիչները գնում են Վանաձոր` պարզաբանում ստանալու», - իր խոսքում նշեց մասնագետը: Սամվել Մարտիրոսյանը գործընկերուհու հետ համամիտ էր: Փորձագետները հավելեցին, որ ի տարբերություն ոստիկանության` պատշաճ հետաքրքրվածություն էր ցուցաբերում պաշտպանության նախարարությունը: «Պաշտպանության նախարարությունից հետաքրքրվել են յուրաքանչյուր ահազանգով, հարցրել են, թե որտեղ է գրանցվել խախտումը և գնացել հետքերով», - ասաց Սամվել Մարտիրոսյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |