Ահմադինեժադը խաղաղ միջուկային էներգիայի օգտագործումը համարում է Իրանի բնական իրավունքը

Ահմադինեժադը խաղաղ միջուկային էներգիայի օգտագործումը համարում է Իրանի բնական իրավունքը

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խաղաղ միջուկային էներգիայի օգտագործումը համարում է Իրանի բնական իրավունքը: Ելույթ ունենալով Խորասան Ռազավի գավառում՝ Իրանի նախագահն ասել է, որ պարսիկ ժողովուրդը չի նահանջի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իր իրավունքից:

Իրանի ու «վեցնյակի» միջև միջուկային բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Ստամբուլում: Երկրորդ տուրը տեղի կունենա մայիսի 23-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում:

Ահմադինեժադը հավելել էլ, որ Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ն, սպառնում են Իրանի ժողովրդին ու մեկը մյուսի ետևից բանաձևեր են ընդունում Իրանի դեմ, սակայն նրանք պետք է իմանան, որ նրանց չի հաջողվի ձախողել Իրանի ժողովրդի գիտական ու տնտեսական առաջընթացը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---