Շախմատի աշխարհի առաջնության մրցախաղի առաջին տուրն ավարտվել է ոչ ոքի

Շախմատի աշխարհի առաջնության մրցախաղի առաջին տուրն ավարտվել է ոչ ոքի

PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում մեկնարկել է աշխարհի առաջնության մրցախաղը գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) և Բորիս Գելֆանդի (Իսրայել) միջև:

Առաջին պարտիան ավարտվեց ոչ ոքի: Երկրորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 12-ին, առաջնության գլխավոր մրցավարը Աշոտ Վարդապետյանն է:

Շախմատիստները 12 պարտիա կխաղան: Առաջին 40 քայլի համար նախատեսված է 2 ժամ, 1 ժամ հաջորդ 20 քայլերի համար և հետո 15 րոպե մինչ պարտիայի ավարտը 30 վայրկյան հավելումով յուրաքանչյուր քայլի համար, սկսած 61-րդ քայլից:

Վեցերորդ պարտիայից հետո վիճակահանությամբ առաջին պարտիայում սպիտակ խաղաքարերով խաղացող շախմատիստը յոթերորդը խաղում է սև խաղաքարերով:

Եթե խաղն ավարտվի 6:6 հաշվով, կանցկացվի 4 լրացուցիչ պարտիա յուրքանչյուր քայլի համար 25 րոպե+3 վայրկյան հսկողությամբ: Եթե հաշիվը հավասար մնա, երկու պարտիայից կազմված մրցախաղ կկայանա 5 րոպե+3 վայրկյան հսկողությամբ: Ոչ ոքիի դեպքում մեկ այլ խաղ կկայանա 2 պարտիայից: Եթե հաղթողը չորոշվի 5 նման խաղերից հետո, կխաղարկվի «հանկարծահաս մահվան» պարտիան, որտեղ սպիտակներով խաղացողը ստանում է 5 րոպե, սևերով խաղացողը՝ 4 րոպե: 60-րդ քայլից հետո երկու մասնակիցները ստանում են հավելյալ 3 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար: Ոչ ոքիի դեպքում սևերով խաղացող մասնակիցը հաղթող է հայտարարվում, հայտնում է chesspro.ru.-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---