Բաքուն համակարգված կերպով ոչնչացնում է Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին

Բաքուն համակարգված կերպով ոչնչացնում է Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին

PanARMENIAN.Net - Մայիսի 8-10 Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ «Կովկասա-Կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդները» միջազգային գիտաժողովի կազմկոմիտեի ընդլայնված հանդիպումը: Կազմկոմիտեի մեջ Հայաստանի ներկայացուցիչների հետ մեկտեղ մտնում են նաև գիտնականներ ու հասարակական գործիչներ Ադրբեջանից, Վրաստանից, Իրանից, Թուրքիայից, եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից և Ռուսաստանի Դաշնությունից։

Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել թալիշյան պատվիրակության անդամ Մորթզա Քասեմպուվը, գիտաժողովի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը դարձնել Կասպիական տարածաշրջանում ապրող բնիկ ժողովուրդների իրավունքների վրա: «Մեր հայրենիքն Իրանն է, և այնտեղ մենք օգտվում ենք մեր` բնիկ ժողովրդի բոլոր իրավունքներից: Բայց, ինչպես դուք գիտեք, պաշտոնական Բաքվի քաղաքականությունն ուղղված է այն բանին, որպեսզի թալիշները, ինչպես նաև լեզգինները, ավարցիները, ուդինները և այլ ժողովուրդներ անհետանան Ադրբեջանի քարտեզից: Թալիշ ժողովուրդն արդեն քանի տասնամյակ է «ադրբեջանական» են դարձրել: Մեզ տեղահանել են մեր պատմական հողերից. դա Լենքորանն է, Ասթարան, Մասալլին, Լերիկը, Գերանբոյը: Եթե Ադրբեջանն ուզում է, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի, նա պետք է ճանաչի բոլոր ժողովուրդներին, որոնք բնակվում են իր տարածքում, այլ ոչ նրանց «ադրբեջանցի» կոչի»,- նշել է Քասեմպուվը: Նա ընդգծել է նաև, որ թալիշներն ու այլ ազգությունները, ի տարբերություն տիտղոսակիր ազգի, այլևս ադրբեջանական բանակ չեն զորակոչվում: Թալիշյան ակտիվիստի խոսքով` ադրբեջանական բանակի 80%-ը փոքր ժողովուրդների ներկայացուցիչներ են: «Ադրբեջանում չկան թալիշյան դպրոցներ, արգելքի տակ է լեզուն և մշակույթը, «Թոլիշի սադո» շարժման ակտիվիստների հանդեպ ճնշում է գործադրվում»,- ընդգծել է նա:

1993թ. հունիսին Ադրբեջանի կազմում հռչակվեց Թալիշ-Մուղանյան ինքնավար հանրապետությունը, որը նույն տարվա օգոստոսին դադարեցրեց իր գոյությունը:

«Կովկասա-Կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդները» միջազգային գիտաժողովը տեղի կունենա 2012թ. հոկտեմբերի 5-7 Երևանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---