
Ռուսաստանը դեմ է արհետսկան ժամկետներին ԵՄ հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի հարցում, մայիսի 14-ին հայտարարել է ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը: «Մենք երկխոսություն ենք վարում համատեղ վիզաների ծրագրի շուրջ: Սակայն, ցանկացած բանակցություններին ժամկետները միայն վնասում են»,-ասել է նա:
Ըստ նրա, եթե բնական ժամկետը Սոչիի Օլիմպիադան է, ապա հարկավոր է, որ համատեղ քայլերի ծրագիրն իրականացվի մինչև տարեվերջ: ՙ ՙ Դիվանագետը նշել է, որ ՌԴ և ԵՄ միջև մինչ ամառային արձակուրդների սկիզբը տեղի կունենա այս հարցով զբաղվող աշխատանքային խմբի նիստը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: