Եվրախորհրդարանական. Հայաստանը պետք է անդամակցի եվրոպական ընտանիքին

Եվրախորհրդարանական. Հայաստանը պետք է անդամակցի եվրոպական ընտանիքին

PanARMENIAN.Net - «Արևելյան գործընկերության» ծրագիրը չափազանց կարևոր է և Հունգարիան շահագրգռված է, որ այն հաջող ընթացք ունենա:

Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավոր Զիտա Գուրմաին: Ըստ նրա, Հունգարիայի համար առաջնային են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և անկախ դատական համակարգը: «Այս ամենը ենթադրում է «Արևելյան գործընկերության» ծրագիրը և մենք հուսով ենք, որ այն կնպաստի խաղաղության ու կայունության հաստատմանը Կովկասում»,-ասել է եվրոպացի պատգամավորը: Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում:

Զիտա Գուրմաին գտնում է, որ Հայաստանը պետք է անդամակցի եվրոպական ընտանիքին: «Հայերն ու հունգարացիները միասին մարտնչել են Երկրորդ համաշխարհայինի տարիներին, մենք դա հիշում ենք: Եթե երկրները չհարգեն միմյանց և մոռանան պատմությունը, դա ոչ մի լավ բանի չի բերի: Օրինակը Թուրքիան է: Եվրախորհրդարանում ոչ ոք չի կասկածում, որ 1915թ. Ցեղասպանություն է եղել և քանի դեռ Թուրքիան չի ճանաչել այդ փաստը, նա առաջ չի գնա»,-ասել է պատգամավորը:

Ինչ վերաբերում է Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին, ապա եվրապատգամավորը գտնում է, որ դրանք շատ ավելի լավ անցան, քան նախորդները և կանանց տոկոսը, որոնք ակտիվորեն մասնակցում են քաղաքական կյանքին, զգալիորեն աճել է: «Կանայք ցանկացած հանրության կարևոր մասն են և նրանք պետք է մասնակցեն օրինագծերի մշակմանը, որոնք ուղղված են ազգաբնակչության կյանքի բարելավմանը: Կարևորը անվտանգությունն է, տնտեսությունն ու մշակույթը, այդ ոլորտներից յուրաքանչյուրում կանայք կարող են օգտակար լինել»,-ասել է Զիտա Գուրմաին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---