
Սպիտակ տունը որոշել է լրջորեն փոխել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում, հանդիպման ձևաչափը, գրում է «Կոմմերսանտը»` հղելով իր աղբյուրներին, հաղորդում է lenta.ru-ն:
Գագաթնաժողովի ընթացքում ծրագրվում էր անցկացնել նախագահների լայնածավալ բանակցություններ, որոնց ընթացքում պետք է քննարկվեին Եվրոպայում ՀՀՊ համակարգի տեղակայությունը և տնտեսական համագործակցության հարցեր: Սակայն հանդիպումը չեղյալ է համարվել:
Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին հաղորդել է Բարաք Օբամային, որ չի մասնակցի «Մեծ ութնյակին»` նոր կառավարություն ձևավորելու հարցերով զբաղված լինելու պատճառով: Նրա փոխարեն Ռուսաստանը կներկայացնի Դմիտրի Մեդվեդևը: