Սպիտակ տունը հրապարակել է Օբամայի եկամուտները` 8.3 մլն դոլար

Սպիտակ տունը հրապարակել է Օբամայի եկամուտները` 8.3 մլն դոլար

PanARMENIAN.Net - Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եկամուտների մասին դեկլարացիա: Ըստ ամերիկյան վարչակազմի մամլո ծառայության կողմից հրապարակված փաստաթղթի, նախագահը J.P.Morgan Chase բանկում ունի հաշիվ, որը վերջերս 2 մլրդ դոլարի վնաս է կրել:

Հաղորդվում է, որ Օբամայի հաշվի վրա կա 500 հազարից մինչև 1 մլն դոլար, իսկ, ընդհանուր առմամբ, նախագահն ու նրա կինը ունեն 2.6 մլն-8.3 մլն դոլար արժողությամբ ակտիվներ:

Հանրապետական Միտտ Ռոմնին` ապագա ընտրություններում Օբամայի գլխավոր մրցակիցը, ունի 190-250 մլդ դոլարի ակտիվներ: Դրանց մեծ մասը ստացվել է ներդրումների միջոցով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---