ԱԱ-2014-ի կազմկոմիտեն վստահեցնում է, որ մարզադաշտերը ժամանակին կհանձնվեն![]() 16 մայիսի 2012 - 12:25 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն մտահոգություն է հայտնել մարզադաշտերի կառուցման տեմպերի վերաբերյալ, որոնք 2014թ. պետք է ընդունեն ֆուտբոլի առաջնության խաղերը Բրազիլիայում, սակայն մրցաշարի կազմկոմիտեն պնդում է, որ խուճապի պատճառ չկա: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հաշվետու զեկույցում ասվում է, որ առնվազն 5 մարզադաշտ ժամանակին չի կառուցվի: ԱԱ-2014 կազմկոմիտեն անհապաղ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն «փաստաթուղթը կազմված է մասնագետների համար և կարող է սխալ ընկալվել, եթե այն ընթերցել համատեքստից դուրս: «Հաշվետվությունները նորացվում են ամեն ամիս, ուստի չի կարելի եզրակացություններ անել, ելնելով նման մեկ փաստաթղթից»,-ասվում է ԱԱ-2014 կազմկոմիտեի հայտարարության մեջ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |