16 մայիսի 2012 - 15:08 AMT
Էնդի Մարեյ. Նալբանդյանի հետ խաղի վերջում իմ բախտը մի քիչ բերեց, սակայն, ես ամեն ինչ արեցի հաղթանակի համար

Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը իր տպավորություններն է կիսել Հռոմի մրցաշարում 6:1, 4:6, 7:5 հաշվով արգենտինահայ Դավիթ Նալբանդյանի հանդեպ տարած հաղթանակից հետո:

«Նալբանդյանի հետ խաղի վերջում իմ բախտը մի քիչ բերեց, սակայն, ես ամեն ինչ արեցի հաղթանակի համար: Ինչպես ասվում է, դու ինքդ ես ամեն ինչ անում, որպեսզի քո բախտը բերի»,-Մարեյի խոսնք է մեջբերում ATP կայքը:

Բրիտանացու հաջորդ մրցակիցը կլինի Ռիշար Գասկե-Պաոլո Լորենցի խաղի հաղթողը: