16 մայիսի 2012 - 13:44 AMT
Արշակունյաց փողոցում վրաերթի են ենթարկել 23–ամյա աղջկա

Մայիսի 15-ին, ժամը 16.40-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 1989 թ. ծնված Անուշ Ն.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից` նշելով նաև, որ ներկայումս կատարվում է քննություն: