«Orange Արմենիա» ընկերությունն արդեն 5-րդ բաժանորդին է շնորհում արտերկիր այցելելու հավաստագիր![]() 16 մայիսի 2012 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին «Orange Արմենիա» ընկերությունը արդեն 5-րդ բաժանորդին շնորհեց արտերկիր այցելելու հավաստագիր: Ապրիլի 9-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում «Orange Արմենիայի» բաժանորդները յուրաքանչյուր շաբաթ ունեն բացառիկ հնարավորություն ստանալու ուղեգրեր դեպի այն երկիր, որտեղից հեռախոսազանգ են ստացել: Այս անգամ այդ հաջողակը Նարեկ Գրիգորյանն է Հրազդանից, որը ստացել է զանգ Ռուսաստանում գտնվող իր հայրիկից: «Orange Արմենիայի» մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը շնորհավորեց հաղթողին և շնորհակալություն հայտնեց իրենց ծառայություններից օգտվելու համար: Նա տեղեկացրեց, որ հավաստագիր ստացած 5 բաժանորդներից 4-ը մեկնելու են Ռուսաստանի Դաշնություն, իսկ մեկը`Կալիֆորնիա: Նրա խոսքով, ՌԴ մասնաբաժինը «Orange Արմենիայի» զանգերի մեջ կազմում է մոտ 75 տոկոս: Նարեկ Գրիգորյանի համար դա անակնկալ էր, չնայած նա լսել էր այս ակցիայի մասին, բայց չէր ակնկալում, որ կդառնա հաղթող: «Ես ընդհանրապես մտադիր չէի մեկնել Ռուսաստան»,- նշեց նա: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |