Մարկոս Պիզելլի. Թիմի հաջողության գլխավոր գրավականը մեր մարզիչ Դան Պետրեսկուն է

Մարկոս Պիզելլի. Թիմի հաջողության գլխավոր գրավականը մեր մարզիչ Դան Պետրեսկուն է

PanARMENIAN.Net - «Ես համաձայն եմ, որ անցած խաղաշրջանում մենք լավ խաղ ցույց տվեցինք: Հասկանալի է, որ արդյունքի են հասնում ֆուտբոլիստները, սակայն, ես գտնում եմ, որ թիմի հաջողության գլխավոր գրավականը մեր մարզիչ Դան Պետրեսկուն է»,-Հայաստանի հավաքականի ու «Կուբանի» անդամ Մարկոս Պիզելլիի խոսնք է մեջբերում, հայտնում է ՈւԵՖԱ պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է վստահի իր մարզչին ու հակառակ վստահությունը զգա. «Պետրեսկուին շատ հեշտ է բնութագրելը: Նա այնքան իմաստուն է, որ լավ է նախապատրաստում թիմին ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն: Իր ջանքերի շնորհիվ, նա առավելագույնն է ստանում իր սաներից: Նա միշտ նշում է, որ անձնական նվաճումները ոչինչ են թիմային հաջողության համեմատ»:

Պիզելլիի թիմը Ռուսաստանի առաջնությունում ավարտեց իր ելույթը 8-րդ տեղում 61 միավորով: Նա նշել է,որ առաջնության եզրափակչում լարվածությունը գագաթնակետին հասավ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---