16 մայիսի 2012 - 15:48 AMT
Սիրիայի ընդդիմությունը հզոր ֆինանսական աջակցություն և զենք է ստանում

Պարսից ծոցի նավթային միապետությունները սկսել են ֆինանսավորել ու զինել սիրիացի ապստամբներին, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով ընդդիմադիրներին, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներին ու դիվանագետներին Վաշինգտոնում, հայտնում է lenta.ru-ն: Ըստ այդ տվյալների, ամեն ամիս Սիրիայի ապստամբների համար զենք գնելու համար Պարսից ծոցի միապետությունները մի քանի միլիոն դոլար են հատկացնում: Զենքը հիմնականում գնվում է սև շուկայում, ինչպես նաև ապօրինաբար հենց սիրիական բանակի զինանոցներից:

ԱՄՆ-ն ուղիղ օգնություն զինյալներին չի ցուցաբերում, սակայն մշտապես շփման մեջ է տարբեր ընդդիմադիր խմբերի հետ: