
Մայիսի 16-ից Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը սկսել է վերջին ուսումնամարզական հավաքը` նախապատրաստվելով մայիսի 23-ին Իտալիայում մեկնարկող 2012թ. Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդի մրցաշարին: Իտալիայի, Բելգիայի և Իսպանիայի ընտրանիների հետ հայ ֆուտբոլիստները կպայքարեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարի միակ ուղեգրի համար:
Մայիսի 23-ին Հայաստանի հավաքականը կմրցի Իսպանիայի հետ, 25-ին` Բելգիայի, իսկ 28-ին` Իտալիայի:
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը հանգրվանել է Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականի մարզչական շտաբը` Վարազդատ Ավետիսյանի գլխավորությամբ հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին`
Դարպասապահներ.Ալբերտ Օհանյան, Գոռ Մանուկյան («Փյունիկ»): Պաշտպաններ. Էդուարդ Թաթոյան («Խիմկի», Ռուսաստան), Արարատ Պողոսյան, Արամ Շահնազարյան («Բանանց»), Տարոն Ոսկանյան,Արման Հովհաննիսյան, Վասպուրակ Մինասյան («Փյունիկ»):Կիսապաշտպաններ. Գրիգոր Հովհաննիսյան, Դավիթ Մինասյան, Գոռ Մալաքյան, Արթուր Գրիգորյան, Գագիկ Պողոսյան, Ղուկաս Պողոսյան («Փյունիկ»), Դավիթ Հակոբյան («Շիրակ»), Արմեն Դերձյան («Իմպուլս») և Աղվան Պապիկյան (ԼԿՍ «Լոձ», Լեհաստան): Հարձակվող. Հովհաննես Հովհաննիսյան («Փյունիկ»):