17 մայիսի 2012 - 12:17 AMT
Ռայմոնդ Վերհեյեն. Հայաստանի հավաքականում ես անձամբ կհետևեմ մարզչական գործընթացին

Եվրո-2012-ին Ռուսաստանի հավաքականի ֆիզիկական պատրաստության համար պատասխանատու կլինի Ռայմոնդ Վերհեյենը: Նա աշխատել է Ռուսաստանի հավաքականի հետ նաև Եվրո-2008-ում: Վերհեյենը նաև Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի օգնականն է:

«Հայաստանի հավաքականում ես, այսպես ասած, դաշտում եմ աշխատելու, անձամբ եմ հետևելու գործընթացին: Ռուսական թիմի դեպքում խոսքը խորհրդատվության մասին է: Կկազմեմ մարզչական ծրագիր ու անհատական ծրագրեր ֆուտբոլիստների համար, որոնք պետք է վերականգնվեն մինչ Եվրոպայի առաջնությունը»,-Վերհեյենի խոսքն է մեջբերում sovsport.ru-ն:

Հոլանդացի մասնագետը նշել է, որ Հայաստանի հավաքականն ավարտում է հավաքը հունիսի 6-ին և չի բացառվում, որ այնուհետև նա կմիանա Դիկ Ադվոկատի թիմին: