Արմեն Բադալյան. Մայիսի 6-ին տեղի ունեցան ոչ թե ընտրություններ, այլ խոշոր դրամական գործարք17 մայիսի 2012 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական ու ընտրական տեխնոլոգիաների գծով փորձագետ Արմեն Բադալյանը խիստ քննադատության է ենթարկել մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները՝ նշելով, որ դրանք չարդարացրեցին հասարակության ակնկալիքները: «Դա ոչ թե ընտրություններ, այլ խոշոր դրամական գործարք էր»,-հայտարարել է նա Երևանում մամլո ասուլիսի ժամանակ: Ըստ փորձագետի, ընտրությունների արդյունքների վրա հիմնականում ազդեցին ընտրակաշառքը, կեծղարարության ուղղությամբ աշխատող իշխանական բուրգը, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի, մասնավորապես, ՀԱԿ-ի անհաջող ընտրարշավը: Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Համաձայն բոլոր 1982 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած նախնական տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %): Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Կկրճատի այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում Գիշերամիզությունը, թեթև մտավոր հետամնացությունը, կիստաները այլև բանակից ազատվելու հիմք չեն լինի Team-ը` CaseKey կրթական ակադեմիայի գործընկեր Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել ՌԴ–ում կոմերցիոն կազմակերպություններն այլևս չեն կարողանա ռուսաց լեզվի քննություն անցկացնել միգրանտների համար Նոր պահանջը կգործի մայիսի 1–ից Փաշինյան․ Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա» Վարչապետը նաև վստահեցրել է, որ եթե այս քայլերը չարվեն, երաշխավորում է, որ մեր տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու |