18 մայիսի 2012 - 11:40 AMT
Facebook-ն IPO ընթացքում մտադիր է 18,4 մլրդ դոլար ստանալ՝ 38 դոլար մեկ ակցիայի համար

Facebook սոցիալական ցանցի մեկ բաժնետոմսը բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման՝ IPO ընթացքում, կարժենա 38 դոլար: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ սոցիալական ցանցի մեկ ակցիան վաճառվելու է 34-38 դոլարով: Այն, որ բաժնետոմսերը վաճառվել են վերին շեմով, վկայում է այն մասին, որ ներդրողները հետաքրքրված են: Facebook-ն IPO ընթացքում մտադիր է 18,4 մլրդ դոլար ստանալ:

Սոցիալական ցանցը մտադիր է վաճառել իր բաժնետոմսերի 10 տոկոսը: