ԻՏՁՄ. Պետական մրցույթների ոլորտում առկա խնդիրները խոչընդոտում են տեխնոլոգիական զարգացմանը

ԻՏՁՄ. Պետական մրցույթների ոլորտում առկա խնդիրները  խոչընդոտում են տեխնոլոգիական զարգացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանում այսօր պետական մրցույթների հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը։ Այս

մասին այսօր «Տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացում մշտադիտարկում և բարեփոխում» խորագրով ծրագիր–քննարկմանը հայտարարեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ (ԻՏՁՄ) Կարեն Վարդանյանը։

ԻՏՁՄ ներկայացուցիչ Արմինե Շահբազյանը քննարկմանը ներկայացրեց ծրագրում առաջ քաշված հիմնական խնդիրները, այն է` հայտարարվող մրցույթների մասին մեկ աղբյուրից իմանալու անհնարինությունը, մրցույթներով ոչ ժամանակակից ապրանքների ձեռքբերումը, ոչ անհրաժեշտ փաստաթղթերի պահանջը, տեղական տնտեսվարողներին առաջնահերթություն չտալը և այլն։

Ծրագրի շրջանանկներում կստեղծվի փորձագետների խումբ, որը կուսումնասիրի բոլոր պետական տենդերները և այդ ուսումնասիրությունները կտրամադրի լրագրողներին, ովքեր էլ եղած խնդիրների մասին տեղեկացնելու են հասարակությանն և համապատասխան շահառուներին։

Քննարկմանը ներկա էին նաև ԻՏՁՄ անդամ ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրեցին իրենց խնդիրները` ոլորտը լրագրողներին ավելի հասկանալի դարձնելու համար։

Կազմակերպիչները նշեցին, որ նախատեսված է նման հանդիպումները շարունակական դարձնել։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---