19 մայիսի 2012 - 10:31 AMT
«Ութնյակի» առաջնորդներն արտահայտվել են Սիրիայում Աննանի պլանի կատարման օգտին

«Ութնյակի» առաջնորդներն արտահայտվել են Սիրիայում Աննանի պլանի կատարման օգտին, միակարծիք են եղել Իրանի հարցում ու հորդորել են Հյուսիսային Կորեային զերծ մնալ հետագա սադրանքներից:

Իրանի, Սիրիայի ու Հյուսիսային Կորեայի թեմաները քննարկվել են ԱՄՆ նախագահի Քեմփ-Դևիդի նստավայրում:

Առաջնորդները վստահ են, որ Սիրիայում քաղաքական փոփոխություններ են հարկավոր: Իրանը պետք է շտապ քայլեր ձեռնարկի, համոզելու համար, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ ուղղվածություն ունի:

«Ութնայկի» մասնակիցներն այսօր կքննարկեն առանցքային տնտեսական հարցեր, առաջին հերթին ճգնաժամը եվրագոտում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: