«ԱրմենՏել»-ի փոխհատուցումը անվճար հեռախոսակապի ծառայությունների տեսքով կլինի![]() 19 մայիսի 2012 - 11:03 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը պատրաստվում է երեկվա վթարի պատճառած անհանգստությունների փոխարեն անվճար հեռախոսակապի ծառայություններ մատուցել իր բաժանորդներին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «ԱրմենՏել» ընկերության լրատվության պատասխանատու Անուշ Բեգլոյանը: Նա նաև նշեց, որ այժմ «ԱրմենՏել»-ի բաժանորդների 99 տոկոսի կապը վերականգնված է, վերականգնողական աշխատանքները շարունակվում են: Իսկ այն բաժանորդեները, ում կապը դեռ վերականգնված չէ, պետք է անջատեն, միացնեն հեռախոսները: Երեկ երեկոյան «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարել էր, որ բջջային ցանցում տեղի ունեցած վթարի պատճառով զանգեր կատարելու հնարավորությունից զրկված բաժանորդներին անհարմարությունների համար կփոխհատուցի։ Partner news ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է Samsung Galaxy S4-ն արդեն Երևանում է․ վաճառվում է Samsung, Mobile Center, Orange և Fine վաճառասրահներում Տիգրան Սարգսյանը ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանին Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում Partner news |