
Պուտինի բացակայությունը G8 գագաթաժողովում անիմաստ է դարձնում Սիրիայի ու Իրանի հարցերի քննարկումը, մյուս մասնակիցներին մնում է քննարկել միայն եվրոյի ճգնաժամը, գրում է «Կոմերսանտ» թերթը:
Վերլուծաբանները վստահ են, որ, քանի որ նախկինում Մոսկվան վետո է դրել Սիրիայի ու Իրանի վերաբերյալ որոշումների վրա, երաշխիք չկա, որ «ութնյակի» ցանկացած որոշում չի արժանանա նույն ճակատագրին: Ռուսաստանը ներկայացնող Դմիտրի Մեդվեդևին վերապահվել է «պատվավոր, բայց ոչ որոշիչ դիտորդի դեր»: Առավել կարևոր թեմաների քննարկումը ԱՄՆ որոշել է հետաձգել մինչև ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը G20 գագաթաժողովում: