Աթենքի «Հայաստան» թերթը մտահոգ է Թուրքիայի շարունակական ներթափանցմամբ Աֆղանստան

Աթենքի «Հայաստան» թերթը մտահոգ է Թուրքիայի շարունակական ներթափանցմամբ Աֆղանստան

PanARMENIAN.Net - Աթենքի «Հայաստան» լրատուն « Թուրքիան շարունակում է ներթափանցել Աֆղանսատան» հոդվածում գրում է, որ Աֆղանիստանի ներքին գործերի նախարարության մայիսի 18–ին կազմակերպած մրցույթին մասնակցող 7500 աֆղան ուսանողներից, 500-ը կմեկնեն Թուրքիա՝ ռազմական ուսում ստանալու: Նրանց մեծ մասը աֆղանական բանակի և մնացյալը ոստիկանությունում ծառայելու համար են պատրաստվում:

Միջպետական համաձայությամբ, 1300 աֆղան ուսանողներ, սովորում են թուրքական համալսարաններում: Աֆղանական suboot.org.af կայքէջը տեղեկացնում է, որ Թուրքիա մեկնած աֆղան ուսանողները դծգոհ են ուսման և հանրակացարանային պայմաններից:

Աֆղանիստանի իշխանությունները, որպես երախտագիտություն, մայրաքաղաք Քապուլի կենտրոնական պողոտաներից մեկը անվանել են «Անկարա»:

Նշենք, Հնդկաստանը և Թուրքիան, ամենաշատ աֆղան ուսանողներ ընդունող երկրներն են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---