Հանրապետությունում շարունակվում է արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրումը![]() 23 մայիսի 2012 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության կողմից այս տարվանից տեղադրվել և գործում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը: Տեսախցիկները տեղեկայված են Աբովյան-Կորյուն, Կոմիտաս-Վաղարշյան, Բաղրամյան-Մոսկովյան, Բաղրամյան-Պռոշյան, Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Ամիրյան, Խանջյան-Տիգրան Մեծ, Խանջյան- Սայաթ Նովա, Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ, Արշակունյաց- Գարեգին Նժդեհ փողոցների խոչմերուկներում: Արագաչափ սարքերը տեղադրված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան, Լենինգրադյան, Դավիթաշենի կամրջի վրա, Եղվարդի և Աշտարակի խճուղիներում, Արցախի, Դավիթ Բեկի, Քոչինյան, Ռուբինյանց, Բաբաջանյան, Շիրակի փողոցներում և Երևան-Սևան ավտոճանապահին (Երևան մուտք գործող ուղղության վրա): PanARMENIAN.Net ի թղթակցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Երևանի մի շարք փողոցներում և հանրապետության մայրուղիներում շուտով նախատեսվում է նոր տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրում, իսկ թե կոնկրետ որ փողոցներում և մայրուղիներում, կհաղորդվի ավելի ուշ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |