Կաննի կինոփառատոնի կինոշուկայում տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շնորհանդեսը23 մայիսի 2012 - 18:35 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը և դրա շրջանակներում իրականացվող «Ռեժիսորներ առանց սահմանների» արևելյան համագործակցության ծրագիրը այս տարի ներկայացվել են Կաննի կինոփառատոնի կինոշուկայում: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունից` Հայաստանի ազգային կինոկենտրոնի տաղավարում մայիսի 17-ին տեղի է ունեցել երևանյան միջազգային կինոփառատոնին նվիրված ընդունելություն և «Ռեժիսորներ առանց սահմանների» արևելյան համագործակցության ծրագրի DAB Happy Hour («ՌԱՍ ուրախ ժամ») շնորհանդեսը: Ընդունելությանը ներկա էին Կաննի կինոփառատոնի հայ և օտարազգի հյուրերը` ռեժիսորներ, կինոփառատոների տնօրեններ, կինոհիմնադրամների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի գործընկերները` MAIA (Իտալիա), INTERFILM (Ուկրաինա), CINEMA ART CENTER PROMETHEUS (Վրաստան) կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կինոփառատոնը և ծրագիրը ներկայացրեց «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով |