ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը Ստոկհոլմում դատապարտել է փոքրամասնությունների նկատմամբ բռնության կիրառումը

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը Ստոկհոլմում դատապարտել է փոքրամասնությունների նկատմամբ բռնության կիրառումը

PanARMENIAN.Net - ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը մայիսի 18-20-ը մասնակցել է Եվրոպայի Երիտասարդ ընկերվարականների կազմակերպության (ECOSY) նախաձեռնությամբ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կազմակերպած «Պայքար աջ-ծայրահեղականության դեմ և գաղթականության ու համարկման խնդիրները» թեմայով սեմինարին:

Սեմինարը հյուրընկալել է Շվեդիայի Ընկերավար-Ժողովրդավարական կուսակցության (SAP) երիտասարդական կազմակերպությունը (SSU):

ՀՅԴ Երիտասարդականը ներկայացրել է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ և Բյուրոյի երիտասարդական գրասենյակի աշխատակից Անահիտ Հարությունյանը: Սեմինարին մասնակցել են նաև պատվիրակներ Չեխիայից, Բելգիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Շվեդիայից, Դանիայից, Նորվեգիայից և այլն:

Սևծովյան տարածաշրջանի պետություններից սեմինարին մասնակցում էր միայն Հայաստանը:

Դանիայի, Նորվեգիայի և Ավստրիայի ներկայացուցիչները ներկայացրել են եվրոպական երկրներում և մասնավորապես սկադինավյան երկրներում օր օրի զարգացող աջ-ծայրահեղական շարժումների դիրքը իշխանության մեջ և վտանգը, որը սպառնում է այս երկրների փոքրամասնություններին:

Սեմինարի ընթացքում քննարկվել է ընկերվար-ժողովրդավարական կուսակցությունների դերը և կարևորությունը աջակողմյան ծայրահեղական և նեո-նացիստական շարժումների դեմ պայքարելու գործընթացում:

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը ներկայացնելով ՀՅԴ Երիտասարդականի տեսակետը այս խնդրի վերաբերյալ` դատապարտել է ցանկացած գործողություն ուղղված փոքրամասնությունների նկատմամբ բռնության կիրառմանը և ճնշման գործադրմանը, նշելով որ ցանկացած ժողովրդավարական պետություն պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները, միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով փոքրամասնությունների ազատ ինտեգրումը հասարակություն:

Քննարկումների արդյունքում մասնակիցների կողմից հնչեցվեցել են առաջարկություններ, թե ինչպես ընկերվար-ժողովրդավարական կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները միասնաբար պետք է պայքարեն ծայրահեղական շարժումների դեմ` հանուն մարդու իրավունքներ պաշտպանության և համերաշխության հաստատման:

Քննարկումների հետ միաժամանակ, սեմինարի ընթացքում տեղի է ունեցել ԵԵԸԿ աշխատանքային խմբերի հանդիպումներ:

Քննարկումներին մասնակցելուց բացի ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների պատվիրակների հետ, որտեղ քննարկվել են երկուստեք համագործակցության եզրերը։

ԵԵԸԿ- Եվրոպայի Երիտասարդ Ընկերվարականների Կազմակերպությունը համախմբում է Եվրոմիության, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև միջերկրածովյան երկրների Ընկերվարական և Ընկերվար-Ժողովրդավարական երիտասարդական շարժումները: Այն հիմնադրվել է 1992թ.-ի նոյեմբերին Հագայում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---