23 մայիսի 2012 - 19:18 AMT
Տարոն Մարգարյան. Ջրամատակարարումը պետք է բարելավվի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի «Երևան Ջուր» ընկերության ղեկավարության հետ հանդիպմանը քննարկել է Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Քաղաքապետը ասել է, որ պետք է հետևողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակը բարելավվելու ուղղությամբ.

«Հատկապես բազմաբնակարան, բազմահարկ շենքերում այսօր առկա են ջրամատակարարման գրաֆիկի հետ կապված խնդիրները և պետք է աշխատենք հասնել այնպիսի արդյունքի, որ ապահովվի բնակչության գոհունակությունը»,- նշել է Տարոն Մարգարյանը:

«Երևան Ջուր» ընկերության միջազգային առաքելությունների ղեկավար, տնօրենների խորհրդի անդամ Պիեր Բրյունեն էլ նշել է, որ շահագործման ոլորտում և ներքին ցանցերի արդիականացման հարցում լուրջ ներդրումներ են հարկավոր և ընկերությունն այսօր քայլեր է ձեռնարկում այդ նպատակով ֆինանսական միջոցներ ներգրավելու ուղղությամբ: