Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ նիստում Հայաստանը նախագահությունը հանձնել է Ադրբեջանին23 մայիսի 2012 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) Խորհրդարանական Վեհաժողովի 39-րդ լիագումար նիստի աշխատանքները մայիսի 23-ին ամփոփվեցին մամուլի ասուլիսով: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից, վեհաժողովի փոխնախագահ Արեգ Ղուկասյանը նշել է, որ նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային բոլոր հարցերը: Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Կապիշինը միաձայն ընտրվել է խորհրդարանի գլխավոր քարտուղարի տեղակալ, որոշվել է ՍՏՀԿ ԽՎ-ում դիտորդի կարգավիճակ տալ խորհրդարանական երկու կազմակերպությունների` Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին և «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միությանը: Ղուկասյանը նշել է, որ հաստատվել է վեհաժողովի հանձնաժողովներում քննարկված կանոնակարգային հարցերի մեծ մասը: Որոշվել է Բյուրոյի և Կոմիտեի նիստերում չընդունված հարցերը նորից մտցնել աշխատանքային խմբի օրակարգ: Կանոնակարգի համաձայն` Վեհաժողովում նախագահությունը Հայաստանից անցել է Ադրբեջանին: Թուրքիայի պատվիրակության ղեկավար Իսմայիլ Սաֆին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին Վեհաժողովի աշխատանքները լավ կազմակերպելու և բարձր մակարդակի ընդունելության համար: Ասուլիսին մասնակից ազգային պատվիրակությունների ղեկավարները պատասխանել են նաև լրագրողների հարցերին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |